16:42 | 07.09.11 | Նորություններ | 2520

Հայաստանը բջջային ծառայության ընդհանուր եկամուտի ծավալի աճի բացասական դինամիկա ունի

Երեւան/Մեդիամաքս/.ԱՊՀ բոլոր երկրներում 2008-2010 թվականներից մեկ բաժանորդից բջջային կապի միջին եկամուտի ցուցանիշը (ARPU) տարեկան դոլարային արտահայտմամբ նվազել է միջինը 10%-ով, ասվում է ComNews Research-ի հետազոտության մեջ, որին հղում է կատարում Փրայմը:

Միեւնույն ժամանակ, բաժանորդների ծախսերի նվազումը կապի համար ձայնային թրաֆիկի անկմամբ չի ուղեկցվում, ինչի մասին վկայում է միջին բաժանորդի կողմից օգտագործված` նախորդ երկու տարիների ընթացքում րոպեների քանակի միջինը 30%-ով աճը:

ԱՊՀ բոլոր 12 երկրների համար միասնական միտում է հանդիսանում բաժանորդի խոսակցության միջին տեւողության ցուցանիշի աճը (MoU): MoU ցուցանիշի առավելագույնս տարեկան աճը` 15%, գրանցվել է Հայաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում:  

2010 թվականի արդյունքերով Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան բջջային կապի ծառայությունների ներթափանցման մակարդակի արդյունքներով հաղթահարել 100%-ի շեմը: Ադրբեջանը, Ղրղզստանը, Մոլդովան եւ Տաջիկստանը հասուն եւ աշխատունակ բնակչության միջեւ բջջային ծառայության ամբողջական ներթափանցման շեմին են գտնվում` 85%-ից մինչեւ 100%, եւ միայն Վրաստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում բջջային ծառայություններից օգտվում է բնակչության 63-75%-ը:

Վերջին երկու տարիների ընթացքում բջջային ծառայությունների եկամուտների բացասական դինամիկա են գրանցել միայն Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան` նվազեցնելով այդ ցուցանիշը տարեկան 47,5%-ով, 8%-ով եւ 23,3%-ով: