11:09 | 06.09.11 | Նորություններ | 2986

ԱրմենՏել-ը շարունակում է “SMS ամառ” ակցիան մինչեւ սեպտեմբերի 30-ը

Երեւան/Մեդիամաքս/.ԱրմենՏել-ը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար “SMS ամառ” ակցիայի երկարաձգման մասին:

Ակցիայի շրջանակում մինչեւ 2011թ. սեպտեմբերի 30-ը բաժանորդները, ակտիվացնելով “SMS ամառ” ծառայությունը, կարող են յուրաքանչյուր օրվա առաջին 20 ներցանցային հաղորդագրություն ուղարկել 0 դրամ սակագնով:

“Ծառայությունը մեծ համբավ է վայելում, եւ մենք որոշեցինք երկարաձգել “SMS ամառ” ակցիան եւ նվիրել մեր բաժանորդներին առավելագույն հաճելի շփում եւ ամառային տրամադրություն”, - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“SMS ամառ” ծառայությունը կարելի է ակտիվացնել` զանգահարելով  067420 հատուկ համարին, հավաքելով *110*20# USSD-հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 20 տեքստով:

“SMS ամառ” ծառայությունն ապաակտիվացվում է զանգով 067421 հատուկ համարին, *110*21# USSD-հրահանգով կամ 0674 կարճ համարին 21 տեքստով SMS հաղորդագրությունով: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 200 դրամ, իսկ օրական բաժանորդավճարը` 20 դրամ: Ծառայության շրջանակում օրվա ընթացքում առաջին 20 ներցանցային SMS հաղորդագրության արժեքը կազմում է 0 դրամ:

Ներցանցային հաղորդագրությունները` սկսած 21-ից, ինչպես նաեւ դեպի այլ ցանցեր ուղարկվող SMS-ները տարիֆիկացվում են համաձայն բաժանորդի սակագնային փաթեթի:

Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների կանխավճարային համակարգի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական անձանց, բացառությամբ “Շարժական ինտերնետ” սակագնային փաթեթների բաժանորդների: