Երեւան: Մեդիամաքս:ADC-ն իրականացնում է նոր պահուստային կապուղիների ձեռք բերման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2 շաբաթվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասվում է բաժանորդներին ուղղված ADC-ի հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 23-ին ժամը 21:15-ին Ախթալա-Հաղպատ ճանապարհահատվածում տեղի էր ունեցել մալուխի վթար, որի հետեւանքով դադարեցվել է ինտերնետ կապի սնուցումը:
ADC-ի աշխատակիցները վերականգնողական աշխատանքներn ավարտել էին օգոստոսի 24-ին, ժամը 12:20-ին:
Ընկերությունը հայտնում է, որ կփոխհատուցի ծառայություն չմատուցած ժամանակահատվածի համար: