17:49 | 10.08.11 | Նորություններ | 2427

Հաքերները խոստանում են վերացնել Facebook-ը նոյեմբերի 5-ին

Երեւան/Մեդիամաքս/.Youtube.com կայքում հայտնվել է Anonymous հաքերական խմբի կողմից ստեղծված մի տեսահոլովակ, որտեղ խումբը խոստանում է վերացնել Facebook-ը 2011 թվականի նոյեմբերի 5-ին:


Հաքերները մեղադրում են սոցիալական կայքը այն բանի համար, որ այն վաճառում է իր օգտագործողների անձնական տվյալները ողջ աշխարհի կառավարական կազմակերպություններին (այդ թվում նաեւ Սիրիային եւ Եգիպտոսին), որոնք այդ տվյալներն օգտագործում են մարդկանց հետեւելու նպատակով, հաղորդում է Cnews-ը:

Տեսահոլովակում նաեւ խիստ քննադատության են ենթարկվում Facebook-ի գաղտնիության կարգավորումները եւ ասվում է, որ սոցիալական կայքը շարունակում է իր մոտ պահել օգտագործողների տվյալներն անգամ էջի վերացումից հետո:  

Anonymous-ը հայտնի դարձավ PayPal-ի, Amazon-ի, Bank of America-ի, Visa-ի, Mastercard-ի, Apple-ի, Պենտագոնի, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքերի վրա իրագործած հաքերական հարձակումներից հետո: Հարկ է նշել, որ Anonymous խումբը չի հիշատակել այդ տեսանյութը իր Twitter-բլոգում (իր նոր ակցիաների մասին հայտարարելու հիմնական ալիքը): Սա թույլ է տալիս ենթադրել, որ տեսանյութը կեղծ է:  

Տեսանյութը հասանելի է հետեւյալ հասցեով` http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=SWQTS8zqYXU.