12:07 | 09.08.11 | Նորություններ | 3333

LinkedIn-ի եկամուտներն աճել են 120%-ով

Երեւան/Մեդիամաքս/.Բիզնես-ցանցային վեբկայք LinkedIn.com-ը հայտարարել է, որ 2011թ. II եռամսյակում իր եկամուտներն աճել են 120%-ով եւ կազմել $121 մլն:  LinkedIn-ն այս տարվա մայիսին ցուցակվել է նյույորքյան NASDAQ-ում, դառնալով առաջին հանրային խոշոր սոցիալական ցանցը:

Վեբկայքի զուտ շահույթը II եռամսյակում կազմել է 4.5 մլն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի $4.3 մլն-ի դիմաց:

Շատ վերլուծաբաններ, այնուամենայնիվ, կարծում են, որ ներկայումս ձեւավորվում է սոցցանցերի «ֆոնդային փուչիկ», ինչպես դա եղել է 10 տարի առաջ dotcom-ների դեպքում, հաղորդում է BBC-ն:

Ցուցակվելով մայիսին, LinkedIn-ը սահմանեց $45 մեկ բաժնետոմսի դիմաց, սակայն այսօրվա դրությամբ ընկերության բաժնետոմսերը վաճառվում են մոտ $95-ով:

LinkedIn-ը թույլ է տալիս օգտագործողներին ստեղծել մասնագիտական պրոֆիլներ: Կայքում գրանցվածների թիվը II եռամսյակում աճել է 61%-ով եւ կազմել 115,8 մլն: