16:14 | 21.07.11 | Նորություններ | 891

Pixar եւ Disney ընկերությունների հայազգի ներկայացուցիչները մասնակցել են «Թումո» կենտրոնի ստեղծման աշխատանքներին

Երեւան: Մեդիամաքս: «Սիմոնյան կրթական հիմնադրամի» տնօրեն Մարի Լու  Փափազյանն այսօր ասել է, որ «Թումո» կենտրոնի աշխատանքները ուղղորդվելու են նաեւ online ռեժիմով տարբեր երկրներում ոլորտի մասնագետների միջոցով:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին հայտնի միջազգային ընկերությունների մասնագետների հետ համագործակցության մասին` Մարի Լու Փափազյանն ասել է, որ Pixar ընկերությունից Քեթրին Սարաֆյանը եւ Disney-ից Ալեքս Սերոբյանը կենտրոնի խորհրդի ակտիվ անդամներ են եւ մասնակցել են կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

Հիմնադրամի տնօրենն ասել է, որ ««Թումո» կենտրոնը միակն է ողջ աշխարհում իր ձեւաչափով եւ կրթական ծրագրերի բովանդակությամբ»: