15:53 | 19.07.11 | Նորություններ | 1908

Sony-ի կողմից նոր 3D-սաղավարտը կօգտագործվի վիրտուալ իրականության խաղերի ստեղծման համար

Երեւան/Մեդիամաքս/. Sony-ի կողմից նոր 3D-սաղավարտը կօգտագործվի վիրտուալ իրականության խաղերի ստեղծման համար:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին Develop պորտալին հարցազրույցում հայտնել է Sony Computer Entertainment Worldwide Studios-ի գլխավոր տնօրեն Միկ Հոքինգը: 

Սարքը, որ նախատեսված է առաջին հերթին բարձր որակով 3D-ի դիտման համար, առաջին անգամ ցուցադրվել է տարվա սկզբին CES-2011 ցուցահանդեսի շրջանակներում:

Ներկայումս տվյալ սարքը կարելի է օգտագործել միայն պատկերների դիտման համար, սակայն Sony-ն դիտարկում է, թե ինչպես կարելի է օգտագործել սաղավարտի հնարավորությունները վիրտուալ իրականության նախագծերի ստեղծման համար: 

Նոր սաղավարտում բյուրեղյա լուսադիոդներով գործող երկու դիսփլեյ է օգտագործվում (OLED)` մեկական յուրաքանչյուր աչքի համար, ինչը թույլ է տալիս բարձր որակի եռաչափ պատկեր ստանալ: