13:58 | 11.07.11 | Նորություններ | 2235

Apple-ը կներկայացնի iPad 2+-ը բարձրորակ էկրանով

Երեւան/Մեդիամաքս/. FBR Capital Markets ընկերության վերլուծաբան Կրեյգ Բերգերը` վկայակոչելով Apple-ի  մատակարարումների վերլուծությունը, ասել է, որ ընկերությունը կարող է այսպես կոչված iPad 2+-ը ներկայացնել արդեն այս տարի:

Ինչպես գրում է 3dnews.ru-ն, նա նշում է, որ մասերի արտադրողները նման սարքի արտադրման հզորությունների ամրագրման հայց են ստացել: Այնուամենայնիվ, արտադրության ժամկետը դեռեւս պարզ չէ:

Կրեյգ Բերգերը նշում է, որ նոր պլանշետի հիմնական յուրահատկությունը էկրանի պիքսելների խտությունը կլինի, որը մեկ դյույմում 132 պիքսելից iPad 2-ում կդառնա 250-300 (հարկ է նշել, որ iPhone 4-ի էկրանի ցուցանիշը հասնում է 326 պիքսելի):