18:43 | 17.06.11 | Նորություններ | 4149

    Հայտնի դարձան ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր հայտնի են դարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

    Հաղթողներն են.
     
    1. Արսեն Գեւորգյան ` SFL LLC, գործադիր տնօրեն;
    2. Ժիրայր Թերզյան `  AdBook, տնօրեն;
    3. Դավիթ Քոչարյան` developWay ՓԲԸ, գործադիր տնօրեն:
     
    Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահ, “Սինոփսիս-Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

    Ս.թ. ապրիլի 17-ին հայտարարվեց, որ “Սինոփսիս-Արմենիա” ընկերության նախաձեռնությամբ սահմանվել է ՀՀ վարչապետի մրցանակը IT-ոլորտի մենեջերների համար: Նշվել էր, որ լավագույն 3 մենեջերները հնարավորություն կստանան 2011թ. օգոստոսին մասնակցել ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Instititute) կայանալիք ուսման կուրսին:

    Մրցույթի գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, որը 3 մենեջերների ուսուցումը ֆինանսավորելու նպատակով կհատկացնի 19 մլն դրամ: