18:02 | 08.06.11 | Նորություններ | 2546

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էր Բաց դռների օր աշակերտների համար

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ն այսօր կազմակերպել էր Բաց դռների օր ավագ դպրոցի աշակերտների համար:

«Նվաճումների հասնելու ամենակարճ ճանապարհը երկարաժամկետ նպատակներով առաջնորդվելն է: ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքը հասցրել է համոզվել, որ հաջողում են բոլոր այն նախաձեռնությունները, որոնց հիմքում հասարակության եւ երկրի  հանդեպ պատասխանատվությունն է», - պատանիներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: