17:08 | 02.06.11 | Նորություններ | 3584

Ավարտվել է մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մրցաշարը

Երեւան/Մեդիամաքս/. Ավարտվել է Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մրցաշարը:

Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել էր մրցաշարի հովանավորությունը:

Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը եզրափակիչում 8:5 հաշվով հաղթել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թիմին: Նախորդ տարվա հաղթողը` «Մեդիամաքս» գործակալության թիմը, երրորդ տեղի համար պայքարում 12:3 խոշոր հաշվով պարտության է մատնել «4-րդ ինքնիշխանություն» թերթի թիմին:

Հաղթող թիմը պարգեւատրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մեծ գավաթով:

Մեդիամաքս-ը ներկայացնող Արման Ալավերդյանը ու Դավիթ Ալավերդյանը հատուկ մրցանակներ են ստացել`ամենագեղեցիկ գոլ եւ թիմի լավագույն ղեկավար անվանակարգերում: