18:21 | 24.05.11 | Նորություններ | 1715

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Փարոս» կամերային երգչախմբին հատկացրել է 20 մլն դրամ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «Փարոս» կամերային երգչախմբի մեկ տարվա աշխատավարձն ապահովելու նպատակով հատկացրել է 20 մլն դրամ:

«Փարոս» կամերային երգչախմբում հիմնականում ընդգրկված են 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով ողնաշարային խնդիրներ ունեցող, անվասայլակին գամված երաժիշտներ են:
 
«Այս մարդիկ չեն թուլացել ճակատագրի հարվածից և անում են ամեն ինչ` իրենց կյանքը գունեղ դարձնելու, դժվարության համար ոչ մեկին չմեղադրելու, աջակցության համար` երախտագիտություն արտահայտելու և դրանով մյուսների համար օրինակ լինելու համար», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: