15:47 | 23.05.11 | Նորություններ | 2869

Orange-ը սկսել է սպիտակ գույնի iPhone 4-ի վաճառքները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia այսօր հայտնել է սպիտակ գույնի iPhone 4 սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:

Ընկերության մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանն այսօր տեղեկացրեց, որ սպիտակ iPhone-ի հայաստանյան վաճառքները մեկնարկում են ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայում սմարթֆոնի շնորհանդեսից 3 շաբաթ անց:

Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ չնայած սպիտակ եւ սեւ iPhone4-երի միջեւ չկան տեխնիկական տարբերություններ, մի շարք շուկաներում սպիտակներն ավելի թանկ են:

“Սպիտակ iPhone 4-ը Orange Armenia-ի խանութներում վաճառվում է նույն գնով, ինչ սեւ-ը. iPhone4 16 ԳԲ-ը՝ 349 000 դրամ, իսկ 32 ԳԲ-ը՝ 409 000 դրամ”, - ասաց Լիլիթ Մարտիրոսյանը: