17:30 | 19.05.11 | Նորություններ | 3030

Orange-ը երկարացրել է լիցքավորման վավերականության ժամկետները

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը երկարեցրել է լիցքավորումների վավերականության ժամկետները` որոշների համար անգամ կրկնապատկելով այն:

Այսուհետ լիցքավորելով հաշիվը 500 դրամով, բաժանորդը նախկին 7 օրվա փոխարեն կկարողանա զանգեր կատարել 15 օրվա ընթացքում, 1000-ի դեպքում` 1 ամսվա, 1500-ի դեպքում` 2 ամսվա եւ այլն:

Յուրաքանչյուր լիցքավորման վավերականության ժամկետի ավարտից հետո Orange-ի կանխավճարային ծառայության բաժանորդներն ունեն 6 ամիս` զանգեր, կարճ եւ մուլտիմեդիա հաղորդագրություններ ընդունելու համար: Ընդ որում, այս ժամանակահատվածում բաժանորդի հաշվին եղած գումարն ամբողջությամբ կպահպանվի:

«Orange-ում բազմաթիվ առաջարկներ կապված են լիցքավորման հետ, ինչպես օրինակ շաբաթ եւ կիրակի օրերին անվճար զանգերը, ամեն շաբաթ 100 հեռախոս նվեր ստանալու հնարավորությունը եւ այլն: Ուստի կարծում ենք, որ այժմ լավագույն ժամանակն է բարելավելու լիցքավորման ժամկետները», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը հիշեցնում է իր այն բաժանորդներին, ում հաշվի վավերականության ժամկետը նախկինում երկարացվել է մինչեւ հունիսի 6-ը, վերալիցքավորել հաշիվը մինչեւ այդ օրը` քարտն ակտիվ պահելու համար եւ վավերականության նորացված ժամկետներից օգտվելու համար: