10:41 | 18.05.11 | Նորություններ | 3009

ADC-ի կենտրոնական հանգույցներից մեկում տեղադրվել է i.root-servers.net սերվեր

Երեւան/Մեդիամաքս/. ADC-ին եւ Netnod-ը հայտարարել են ADC-ի կենտրոնական հանգույցներից մեկում i.root-servers.net սերվերի տեղադրման մասին:

Սա առաջին DNS Root սպասարկիչն է Հայաստանում, որը կնպաստի DNS ծառայության հուսալիությանը եւ պահուստայնության բարձրացմանը Հայաստանում եւ հարակից շրջաններում ինտերնետ օգտվողների համար:

“Ուրախ ենք, որ աշխատելու ենք Netnod-ի նման հեղինակավոր կազմակերպության հետ, որը DNS ոլորտում ամենավստահելի անուններից մեկն է: Սա կարեւոր քայլ է, որը կնպաստի Հայաստանում եւ տարածաշրջանում Ինտերնետ ենթակառուցվածքի  զարգացմանը» -ասել է ADC-ի տեխնիկական տնօրեն Վահե Խաչկյանը։