15:25 | 16.05.11 | Նորություններ | 2834

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն 17 մլն դրամ հատկացրել` վեց դպրոցներում սանգույցների վերանորոգման նպատակով

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ավելի քան 17 մլն դրամ է հատկացրել արվեստի եւ երաժշտական վեց դպրոցներում սանգույցների վերանորոգման նպատակով:

Դրամական միջոցները հատկացվել են “Զարթ” մշակութային բարեգործական կազմակերպությանը` Երեւանի Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի եւ Աջափնյակ վարչական տարածքներում գործող 6 արվեստի եւ երաժշտական դպրոցների սանհանգույցների վերանորոգման համար: