10:19 | 04.05.11 | Նորություններ | 3123
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Պատկերապատման զարգացման միության (ՀՊԶՄ) նախաձեռնությամբ մայիսի 6-8-ը կանցկացվի “Պատկերապատման հրավառություն” փառատոնը:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության մամուլի ծառայությունում, փառատոնի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացումը:
Փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել պատկերապատման վարպետության դասընթաց պատկերապատման ասպարեզում միջազգային ճանաչում ունեցող վարպետների կողմից: Կկազմակերպվեն նաեւ ցուցահանդեսներ, ֆիլմի ցուցադրություն:
Փառատոնի հյուրերը կլինեն ՀՊԶՄ նախագահ, Անգուլեմի (Ֆրանսիա) Պատկերի եւ պատկերապատման միջազգային փառատոնի հիմնադիր Ժան Մարդիկյանը, միության միջոցառումների պատասխանատու, պատկերապատման լրագրող, քննադատ, սցենարիստ Լորան Մելիքյանը, ֆրանսիացի նկարիչ, պատկերապատող Դոմինիկ Բեղտայը, լիբանանցի նկարիչ, պատկերապատող Զումանա Մեդլեջը:
Փառատոնն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր հովանավորությամբ: