11:22 | 12.04.11 | Նորություններ | 4453
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունների ղեկավարները ընդգրկվեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԻՏՁՄ/ վարչության կազմում:
Վարչության կազմի մեջ ընդգրկվեցին նաեւ հետեւյալ կազմակերպությունների ղեկավարները` «Արմինկո», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «ՋիԷնՍի-Ալֆա», «Այքան Քոմունիքեյշնս», «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ Արմենիա: