15:07 | 11.04.11 | Նորություններ | 3272
Երեւան/Մեդիամաքս/. Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է “Լիբանանի Հանրապետության Նախագահական զրահ” շքանշանով:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամուլի ծառայությունում, շքանշանը շնորհվել է «գործարարության ու գործարար կառավարման բնագավառներում արձանագրած բացառիկ հաջողությունների, կառավարման նոր մշակույթ ներդնելու և զարգացնելու գործում ունեցած նշանակալի ավանդի, Լիբանան-Հայաստան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործին բերած մասնակցության, ինչպես նաև Հայաստանում լիբանանյան համայնքին մատուցած ծառայությունների համար»: