15:53 | 30.03.11 | Նորություններ | 2981

“ԱրմենՏել”-ը իջեցնում է շարժական ինտերնետի սակագինը

Երեւան/Մեդիամաքս/. “ԱրմենՏելը” (ապրանքանիշը` Beeline) այսօր հայտարարել է GPRS-ինտերնետի սակագնի իջեցման մասին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին ընկերությամ մամլո ծառայությունում,
“Բազիսային”, “Ստանդարտ”, “Թիմ”, “Կորպորացիա”, “Պրոֆեսիոնալ”, “Մեր մարդիկ”, “Բիզնես ալյանս”, “Բիզնես ցանց”, “Բիզնես օպտիմա” և “Բիզնես ակտիվ” սակագնային փաթեթներում 1ՄԲ փոխանցած/ստացած տվյալների  սակագինը ապրիլի 1–ից ներկայիս 90 դրամի փոխարեն կկազմի 29 դրամ:

Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքերով, “ԱրմենՏելի” այս առաջարկը միտված է բջջային ինտերնետ ծառայության աճող պահանջարկի բավարարմանը: