10:59 | 29.03.11 | Նորություններ | 2739

Orange-ի յուրաքանչյուր 100-րդ լիցքավորումը կատարած բաժանորդը կստանա հեռախոս

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունը պատրաստել է հերթական անակնկալը. օպերատորի յուրաքանչյուր 100-րդ լիցքավորումը կատարած բաժանորդը նվեր կստանա բջջային հեռախոս:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, բաժանորդները պետք է լիցքավորեն իրենց հաշիվը 500 եւ ավել դրամով:

Բացի այդ, այս շաբաթ հեռախոսներ կստանան “Խոսենք” կանխավճարային ծառայության 1000 բաժանորդներ` նախկին 100-ի փոխարեն: Երեւանի բնակիչներն իրենց նվերը կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` ընկերության մարզային խանութներից:
 
“Յուրաքանչյուր լիցքավորումը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս լիցքավորման պահից հաջորդ 31 օրվա ընթացքում զանգահարել Orange-ի բոլոր բաժանորդներին 1 դրամ/րոպե, իսկ տեղական այլ ցանցեր` 30 դրամ/րոպե սակագնով”,- ասել է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: