16:42 | 28.03.11 | Նորություններ | 2666
Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հայտարարել է HTC Desire HD սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, օպերատորի սպասարկման կենտրոններում սմարթֆոնի արժեքը կազմում է 295 000 դրամ:
Հեռախոսը կարելի է ձեռք բերել ապառիկ` կատարելով 29 500 դրամ կանխավճար եւ ամսական վճարելով 24 341 դրամ (12 ամիս մարման ժամկետի դեպքում), 16 940 դրամ (18 ամիս մարման ժամկետի դեպքում) կամ 13 254 դրամ (24 ամիս մարման ժամկետի դեպքում):
Ընկերության մամուլի ծառայությունում նշել են նաեւ, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սպասարկման կենտրոններում հեռախոս գնող հաճախորդները կմասնակցեն “Սմարթ Բոնուս” ծրագրին, որտեղ խաղարկվում է 147 500 դրամ բոնուս: