09:30 | 24.03.11 | Նորություններ | 3342

ՏՏ-ընկերությունները բիզնես-հանրությանը կներկայացնեն վերազինման հնարավորությունները

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) կկազմակերպի հայաստանյան ՏՏ-ընկերությունների եւ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հանդիպումների շարք, որոնց ընթացքում վերջիններս կծանոթանան տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առավելություններին:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրին UITE մամլո ծառայությունում, միջոցառման շրջանակներում ամեն ամիս կազմակերպվելու են թեմատիկ հանդիպումներ, որոնց ընթացքում գործարարները հնարավորություն կունենան մեկ վայրում ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
 
Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետևյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն և ֆարմացևտիկա, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն:

Միջոցառման անդրանիկ հանդիպումը տեղի կունենա բանկային համակարգի ներկայացուցիչների հետ ս.թ. մարտի 25-ին եւ 31-ին, ժամը 10:00-ին, Հայաստանի բանկերի միության գրասենյակի դահլիճում` Երեւան, Կորյունի փ. 19ա շենք, 6-րդ հարկ հասցեով: 

Հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները:

Հանդիպումը կանցկացվի Հայաստանի Բանկերի Միության և  ՀՀ  Կենտրոնական Բանկի աջակցությամբ: