16:55 | 10.03.11 | Նորություններ | 3054

    «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են անվճար ձեռք բերել «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիները

    Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 8-ից ապրիլի 7-ը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները կարող են անվճար ձեռք բերել «GOOD’OK» ծառայության` կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիները եւ նվիրել դրանք սիրելիներին:

    Հատուկ մեղեդիների ցանկն ամեն օր համալրվում է մեկ նոր մեղեդիով:

    Կանանց տոներին նվիրված մեղեդիների վավերականության ժամկետն է 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ երկարացվում է եւ մեղեդին դառնում վճարովի:

    Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը եւ 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ: