15:48 | 16.02.11 | Նորություններ | 3098
Երեւան/Մեդիամաքս/. Փետրվարի 18-ն լրանում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին գրանցվելու վերջնաժամկետը:
1203 դպրոցների ուղարկվել էին հրավեր-փաթեթները մրցույթի անցկացման կանոններով:
Այս տարի Հայաստանում մրցույթը տեղի կունենա մարտի 17-ին, դրան կարող են մասնակցել 3-ից 11-րդ դասարանների բոլոր աշակերտները: Մրցույթին մասնակցելու համար դպրոցում գրանցվելու եւ վճարման վերջին ժամկետը փետրվարի 18-ն է:
«Կենգուրու 2011»-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում` www.kangaroo.am:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո, Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: