11:39 | 09.02.11 | Նորություններ | 1815
Երեւան/Մեդիամաքս/. Վրաստանում սկսվել է ընկերությունների հայտերի ընդունումը վիրտուալ տեղեկատվական-տեխնոլոգիական գոտում կարգավիճակի շնորհման համար:
Կարգավիճակը շնորհվում է հայտագրման պահից 48 ժամվա ընթացքում:
Վրաստանի Ֆինանսների նախարարությունում ասել են, որ Վրաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածում առկա են էական խնդիրներ, այդ թվում` ՏՏ ոլորտում կրթության ցածր մակարդակը, փոքր ներքին շուկան, հմուտ աշխատուժի պակասությունը:
Տեղեկատվական-տեխնոլոգիական գոտիների ստեղծման նպատակն է ՏՏ ապրանքի արտահանման խթանումը, արտերկրյա ներդրումների ներգրավումը, աշխատանքային շուկայում հմուտ ռեսուրսների պահանջարկի ստեղծումը, տեխնոլոգիաների հոսքի արագացումը: