15:21 | 15.12.10 | Նորություններ | 9767

Երեւանում բացվել է Ucom-ի նոր գլխավոր գրասենյակը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել Ucom ինտերնետ-պրովայդերի նոր գլխավոր գրասենյակի հանդիսավոր բացումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասել է, որ նոր գրասենյակում բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ընկերության ծառայություններին եւ տեղում փորձարկել դրանք:

Հաջորդ տարեսկզբին Ucom-ը մտադիր է սկսել ծառայություններ մատուցել Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Նոր Նորք համայնքներում, իսկ մինչեւ 2011թ. ավարտը ծածկել Երեւանի ողջ տարածքն ու դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից (ներկայումս պրովայդերի ծառայությունները հասանելի են միայն Կենտրոն, Արաբկիր եւ Դավիթաշեն համայնքներում):

Մինչեւ տարեվերջ Ucom-ի ինտերնետի եւ ինտերակտիվ հեռուստատեսության  ծառայություններին կգումարվի նաեւ IP-հեռախոսակապը: Հայկ Եսայանը հայտնել է, որ ընկերության բաժանորդների թիվը գերազանցում է 6000-ը: