Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
10:16 | 03.12.10 | Նորություններ | 4484
Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն գործարկել է job.orangearmenia.am կայքը:
Job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը թափուր եւ պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլեւ թարմացնել տվյալները եւ հետեւել դիմումի եւ հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:
«Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաեւ օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի է դիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար նաեւ մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Համակարգը թեստային ռեժիմով աշխատել է ս.թ. հոկտեմբերից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում: