12:51 | 30.11.10 | Նորություններ | 3242
Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայության ժամկետի ավարտից հետո այն կրկին ակտիվացնելու հնարավորության մասին:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «Հեշտ քայլ դեպի Beeline» ծառայությունը գործում է 2010թ. օգոստոսից եւ թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդներին, ովքեր մինչ այդ օգտվում էին այլ բջջային կապի օպերատորների ծառայություններից, երեք ամիս ստանալ ծանուցումներ իրենց նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ:
«Այն հաճախորդների համար, ովքեր ակտիվացրել են «Հեշտ քայլ դեպի Beeline»-ը օգոստոս ամսին, ծառայության ժամկետն արդեն ավարտվում է: Հաշվի առնելով դիմումների մեծ քանակը` ընկերությունն իր նոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել ծառայության առավելություններից` երկարաձգելով ժամկետը եւս 3 ամսով»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Հեշտ քայլ դեպի Beeline» անվճար ծառայությունը թույլ է տալիս Beeline բջջային ցանցի նոր բաժանորդին SMS-հաղորդագրության միջոցով ստանալ ծանուցումներ իր նախկին հեռախոսահամարին կատարված զանգերի վերաբերյալ: Բացի այդ, ծառայությունը զանգահարողին տեղեկացնում է հին հեռախոսահամարի փոփոխության մասին ձայնային եւ SMS-հաղորդագրությունների միջոցով: