10:57 | 24.11.10 | Նորություններ | 3653

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կորպորատիվ մշակույթը ձևավորվել է իրական բիզնես միջավայրում, ասել է Ռալֆ Յիրիկյանը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ իր ղեկավարած ընկերության հաջողության ուղին “մեծ ներդրում է կառավարման հայկական մշակույթի եւ կորպորատիվ վարքագծի հիմքերը ստեղծելու գործում”:

Այս մասին նա ասել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի եւ Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: 

Ռալֆ Յիրիկյանը նկատել է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կորպորատիվ մշակույթը “ձևավորվել է իրական բիզնես միջավայրում` հայկական միջավայրի եւ միջազգային լավագույն փորձի համադրման արդյունքում”: