13:06 | 10.11.10 | Նորություններ | 4668

    «ԱրմենՏել»-ը ստացել է նոր կոդ` 096

    Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) հայտը տարածաշրջանային նոր կոդ տրամադրելու վերաբերյալ:

    Հանձնաժողովը որոշում է կայացրել Beeline-ին տրամադրել + 374 (0) 96 կոդը:

    «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է, որ ընկերությունը սպառել է 091 եւ 099 կոդերի համարային շարքերի ավելի քան 60%-ը, եւ, հաշվի առնելով Beeline-ի բջջային ցանցին միանալու հայտերի մեծ քանակը, նոր կոդի անհրաժեշտություն է առաջացել: