11:40 | 22.10.10 | Նորություններ | 3613

Beeline-ի շարժական գրասենյակը կայցելի Կոտայք եւ Շիրակ

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայնման մասին:

Հոկտեմբերի 26-ից բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից, ծրագիրը կիրականացվի նաեւ Կոտայքի եւ Շիրակի մարզերում:

«Շարժական գրասենյակը» տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ հեռավոր գյուղերի եւ բնակավայրերի բնակիչներին: Բաժանորդները կարող են վճարել ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետ-կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում եւ այլն:

«Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը` ընկերության կողմից մատուցվող ծառայությունները դարձնելով ավելի հասանելի եւ հարմարավետ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է 2010թ. մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի եւ ժամերի վերաբերյալ: