10:52 | 21.10.10 | Նորություններ | 3251

Orange Armeniа-ն կընդլայնի սմարթֆոնների տեսականին եւ կներկայացնի Windows Phone 7-ը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը առաջարկում է Հայաստանում սմարթֆոնների ամենալայն տեսականին եւ մտադիր է ընդլայնել այն`առանց բացառություն անելու որեւէ բրենդի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին ասել է ընկերության ղեկավար Բրունո Դյութուան` պատասխանելով  www.Itel.am պորտալում իր բլոգի այցելուների հարցերին:

Նա նշել է, որ Orange-ը նախաետսում է Հայաստանում ներկայացնել Windows Phone 7 համակարգով սմարթֆոններ: Բրունո Դյութուան ասել է, որ հոտկեմբերի 11-ին France Telecom-ի եւ Microsoft-ի ղեկավարները հայտարարել են երկարաժամկետ համագործակցության մասին Orange-ի գործունեության երկրներում Windows Phone 7-ի առաջխաղացման համար: