10:00 | 10.09.10 | Նորություններ | 2792

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է «ՄՏՍ կոնեկտ 128» հետվաճարային սակագնային պլանը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է նոր` «ՄՏՍ կոնեկտ 128» հետվաճարային սակագնային պլանը:

Սակագնային պլանի շրջանակներում կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից 5000 դրամ ամսավճարի դիմաց: Տվյալների փոխանցման առավելագույն արագությունը կազմում է 128 Կբիթ/վրկ:

«ՄՏՍ կոնեկտ 128» սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը տրամադրվում է անվճար:

Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաեւ անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:

«Անլար լայնաշերտ ինտերնետի հնարավորությունների հետ համատեղելի մատչելի սարքերը եւ սակագները կխթանեն մեր երկրում բարձրակարգ ինտերնետի ներթափանցումը»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: