14:28 | 09.09.10 | Նորություններ | 2677

Orange Armenia-ն ներկայացրեց երիտասարդների համար նախատեսված «Ինտերնետ Հիմա» մոդեմներ

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօրվանից առաջարկում է հատուկ երիտասարդների համար նախատեսված նորաոճ «Ինտերնետ Հիմա» մոդեմներ:

Orange-ը նորաոճ մոդեմների հետ միասին պատրաստել է նաև նվերներ. մինչև հոկտեմբերի 31-ը այս մոդեմներից որևէ մեկը 1 տարի բաժանորդագրությամբ ձեռք բերելու դեպքում բաժանորդները կստանան ուսանողական եւ աշակերտական նվերներ իրենց ընտրած սակագնային պլանին համապատասխան` պայուսակ, ուսապարկ կամ դրամապանակ:

12 ամսով պայմանագիր կնքելու դեպքում նորաոճ “Ինտերնետ Հիմա” մոդեմը կարելի է ձեռք բերել 1 դրամով:

“Մեր երիտասարդական մոդեմներն արտադրված են երկու տարբեր ձևավորմամբ` աղջիկների և տղաների համար”, - ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: