14:29 | 24.08.10 | Նորություններ | 2667

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան մեկ տարվա ընթացքում աճել է 5.4 %-ով

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդային բազան 2010թ. հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն 150 հազ.:

Բազայի աճը 2010թ. հուլիսին հունիսի համեմատ կազմել է 20.000 մարդ, կամ 1.3%:

Մեկ տարվա ընթացքում բաժանորդային բազայի աճը կազմել է 110 հազ. բաժանորդ, կամ 5.4%: