15:01 | 02.08.10 | Նորություններ | 4537
Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “ՎՏԲ-Բանկ Հասաստան” գլխավոր գրասենյակում կայացավ “Կենգուրու -2010” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Այբ” կրթական հիմնադրամի կազմակերպած մրցույթի հաղթողներն են ութերորդ դասարանցիներ Էդգար Մինասյանը (Երեւան) եւ Աբրահամ Գրիգորյանը (Արարատի մարզ, գ. Վանաշեն):
“ՎՏԲ-Բանկ Հայաստան”- ի գլխավոր տնօրեն – տնօրենության նախագահ Վալերի Օվսյաննիկովը հաղթողներին հանձնեց պատվոգրերն ու Բուլղարիայում ամառային միջազգային ճամբարի ուղեգրերը: “Մենք ուրախ են, որ աջակցում ենք այսպիսի հիասքանչ իրադարձությանը, ինչպիսին է “Կենգուրու” մրցույթը, որի շնորհիվ ամեն տարի Հայաստանում ի հայտ են գալիս շնարհալի երեխաներ”, - ասել է Վալերի Օվսյաննիկոնը:
Պարգեւատրման արարողության ավարտին մրցույթի հաղթողները այցելեցին “ՎՏԲ-Բանկ Հայաստան”-ի “Մոսկվա” մասնաճյուղ, որտեղ ծանոթացան բանկի առօրյա աշխատանքների ընթացքին: