15:31 | 29.07.10 | Նորություններ | 3546
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն շարունակում է ընդլայնել իր ծածկույթը:
«Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաեւ Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ընկերության մամլո ծառայությունում: Ամեն շաբաթ Orange-ը մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում Հայաստանի տարբեր մարզերում:
Orange-ի ծածկույթով ամբողջությամբ ապահովված է դեպի Իրան տանող մայրուղին:
«Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը, որը 2010թ. վերջի կհասնի մոտ 95%-ի», - նշեցին ընկերությունում: