10:02 | 30.06.10 | Նորություններ | 2949
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է ձեռք բերել HTC Hero и HTC Tattoo սմարթֆոններ տարկետմամբ:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հեռախոսների արժեքը կարելի է վճարել 24 ամսվա ընթացքում: HTC Tattoo-ի համար կանխավճարը կազմում է 13 500 դրամ, իսկ HTC Hero-ի համար` 19 500 դրամ:
HTC հեռախոսները տարկետմամբ ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունում նկատել են, որ տարկետմամբ հեռախոս ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվում է ուղղակիորեն գնորդի եւ «Յունիբանկի» միջեւ, եւ օպերատորը գործարքի համար որեւէ պատասխանատվություն չի կարում: