12:44 | 17.06.10 | Նորություններ | 2791

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ազդարարեց HTC Desire սմարթֆոնների վաճառքի մեկնարկը

Երեւան/Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն այսօր հայտարարել է HTC Desire սմարթֆոնները վաճառքի մեկնարկի մասին:

HTC Desire սմարթֆոնները կարելի է ձեռք բերել երկու տարբերակով: Սմարթֆոնը վաճառվում է 265 հազար դրամով: Իսկ “Կլասիկ”, “Կլասիկ սոլո” կամ “Կլասիկ ֆլեքսի” փաթեթին մեկ տարով բաժանորդագրության պայմանագիր կնքելու դեպքում այն կարելի է ձեռք բերել 245 հազար դրամով:

Սմարթֆոններն ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք:

“Օրանժ Արմենիան” HTC Desire-ն առաջարկում է 250 հազար դրամով: Հատուկ մշակված սակագնային պլանը նախատեսում է ինտերնետ-փաթեթներ մինչեւ 700 Մբտ ծավալով: