Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորն հայտարարել է «Պահմտոցի» ծառայության նոր տարբերակի մասին, որը թույլ է տալիս գաղտնի պահել հեռախոսահամարը ներցանցային զանգեր կատարելիս:

Այսուհետ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդին զանգահարելիս, համարը գաղտնի պահելու նպատակով, բավական է հասցեատիրոջ հեռախոսահամարից առաջ հավաքել # #:

Նման զանգի մեկ րոպեի արժեքն է 65 դրամ (ներառյալ ԱԱՀ):