15:37 | 04.06.10 | Նորություններ | 2951
Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը հայտարարել է Hi Line ծառայության մեգաբայթային սակագնային պլանների գների իջեցման մասին:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, ինտերնետի գները նորացված սակագնային նշաձողում նվազել են 4-ից 8,5 անգամ` կախված սակագնային պլանից:
Նոր առաջարկի համաձայն, բաժանորդներին կառաջարկվի անվճար միացում, ինչպես նաեւ անվճար մոդեմ ընկերության հետ մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում:
««Beeline-ը` որպես ինտեգրված օպերատոր, հեղափոխություն է կատարում Հայաստանում ինտերնետի գների մեջ եւ իրական հնարավորություն է ընձեռում dial-up-ի փոխարեն օգտվել ADSL տեխնոլոգիայից առանց լրացուցիչ ծախսերի եւ ստանալ որակյալ արագություն ու անվտանգ հասանելիություն ողջամիտ գնով»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության ղեկավարը:
Նոր մեգաբայթային սակագնային պլանների գները տատանվում են ամսական 2,500-ից մինչեւ 13,000 դրամի սահմաններում:
Իգոր Կլիմկոն նշել է, որ «այդ առաջարկը պայմանավորված է Hi Line-ի բաժանորդների թվի ավելացմամբ, ինչի արդյունքում նվազում են բաժանորդների տեխնիկական աջակցության ծախսերը»:
Ընկերության ղեկավարն ասել է, որ մինչեւ տարեվերջ Beeline-ը հնարավորություն կունենա սպասարկել Hi Line ծառայության շուրջ 200 հազար սպառողների: