16:05 | 31.05.10 | Նորություններ | 3052

Vivacell-MTS-ի բաժանորդային բազան մեկ տարվա ընթացքում աճել է 2.9%-ով

Երեւան/Մեդիամաքս/. 2010թ. ապրիլին Vivacell-MTS-ի բաժանորդային բազան մարտի համեմատ աճել է 0,3%-ով (շուրջ 10 000 միացում)` կազմելով 2.11 մլն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «ՄՏՍ» ԲԲԸ մամուլի ծառայությունում, 2009թ. ապրիլի համեմատ Vivacell-MTS-ի բաժանորդային բազան աճել է 2.9%-ով (շուրջ 60 հազ. միացում):

«ՄՏՍ»-ի բաժանորդների ընդհանուր թիվը 2010թ. ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 98.65 մլն` տարեկան կտրվածքով ավելանալով 6%-ով (կամ 5,62 մլն սպառողով):