Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան
12:33 | 27.05.10 | Նորություններ | 3152
Երեւան/Մեդիամաքս/. Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի վերանորոգված մարզադահլիճի վերաբացումը, որը մարզական գույքով վերազինել է Orange-ի` երեխաներին ուղղված բարեգործական ծրագրերի շրջանակներում:
Այս անգամ եւս Orange-ը ծրագիրը կյանքի է կոչել իր ռազմավարական գործընկեր «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
«Մեզ համար խիստ կարևոր է այն փաստը, որ այս ծրագրի իրականացման գործում մասնակցություն է ունեցել ինչպես «Շեն»-ը, այնպես էլ Մարմաշենի համայնքը: Սա վառ օրինակն է այն բանի, որ միասին կարող ենք ավելին», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ծրագրի շրջանակներում լիովին կահավորվել եւ արտաքինից բարեկարգվել է դպրոցի մարզադահլիճը, որի ֆինանսավորման համար Orange-ը տրամադրել է 4,139,000 դրամ: