10:02 | 30.04.10 | Նորություններ | 3023

    Beeline-ը կօգնի լուծել հատուկ պահանջմունքներ ունեցող երեխաների խնդիրները

    Երեւան/Մեդիամաքս/. Beeline-ը կօգնի Philatelpia հասարակական կազմակերպությանը լուծել հատուկ պահանջմունքներ ունեցող երեխաների խնդիրները:

    Beeline-ի օժանդակության շնորհիվ Philatelpia-ն կիրականացնի հատուկ պահանջմունքներ ունեցող երեխաների խնդիրների մասին բնակչության իրազեկվածությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ` ծնողներին ցուցաբերելով սոցիալական եւ հոգեբանական օգնություն:

    ««ԱրմենՏել»-ը` որպես կապի միասնական օպերատոր, շարունակում է սոցիալական ոլորտում բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ հատուկ նշանակություն է տալիս հասարակության մեջ հատուկ պահանջմունքներ ունեցող երեխաների ինտեգրմանը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: