10:33 | 26.04.10 | Նորություններ | 2851
Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորը միացել է ARMIX ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) մամուլի ծառայությունում, այդ մասին հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Նա հույս է հայտնել, որ ARMIX-ի նախաձեռնությանը երկու խոշորագույն` Orange Armenia եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների միանալուց հետո ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում գործող այլ ընկերություններ եւս կմիանան հիմնադրամին», նշել են UITE-ում: