11:24 | 11.02.10 | Նորություններ | 2742

“ԱրմենՏել”-ը երկարաձգել է ֆիքսված կապի հեռախոսագծերի անվճար տեղադրման ակցիան

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար ֆիքսված կապի հեռախոսագծերի անվճար տեղադրման ակցիան մինչեւ 2010թ. մարտի 15-ը երկարաձգելու մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, նախկինում միացման վարձը կազմում էր 12 000 եւ 14 400 դրամ, համապատասխանաբար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

“ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընդգծել է, որ “նախորդ ակցիայի ընթացքում մեր ընկերությունը ստացել էր Beeline ֆիքսված հեռախոսահամարի միացման բազմաթիվ հայտեր, եւ, առաջնորդվելով մեր հաճախորդների ցանկություններով, որոնք այս կամ այն պատճառներով չեն կարողացել միանալ մեր ֆիքսված ցանցին, մենք որոշել ենք կրկնել ակցիան”: