09:34 | 16.01.10 | Նորություններ | 2972

Հայաստանի վարչապետը կունենա իր բլոգը

Երեւան /Մեդիամաքս/. Հունվարի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կբացի իր բլոգը:

Վարչապետի օգնական Արամ Անանյանը տեղեկացրել է, որ կառավարության ղեկավարի ինտերնետային օրագրի հասցեն պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ վարչապետն ունի իրէջը Facebook սոցիալական ցանցում: