09:36 | 23.12.09 | Նորություններ | 3753

Նշանակվել է «ԱրմենՏելի» նոր IT-տնօրեն

Երեւան /Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով նոր տնօրեն է նշանակվել Կարեն Կարապետյանը:

Մինչեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը Կարեն Կարապետյանը եղել է «Ինֆոհամակարգեր Ջեթ» ընկերության նախագծերի մենեջերների խմբի ղեկավարը, որը IT ծառայություններ է մատուցում «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին:

«Ինձ համար հաճելի է, որ մեր ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրինությունը ղեկավարելու է մի մարդ, ով աշխատել է մեզ հետ եւ լավ գիտի «ԱրմենՏելը»: Վստահ եմ, որ Կարենի փորձն ու գիտելիքները ցատկահարթակ կդառնան առաջադրված նպատակների իրականացման գործում»,- նշել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: