13:22 | 27.11.09 | Նորություններ | 3434

«Խրախուսումը եւ մոտիվացիան անհրաժեշտ են ընկերությունում»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը

Երեւան /Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցների նվիրվածությունն իրենց բրենդին ընկերության կողմից նրանց ստացած հոգատար վերաբերմունքի եւ երաշխիքների արդյունք է:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` դասախոսությամբ հանդես գալով Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում: 

«Խրախուսումը եւ մոտիվացիան անհրաժեշտ են ընկերությունում: Ցանկացած աշխատակից պետք է լինի ուշադրության եւ հոգատարության կենտրոնում, իսկ ղեկավարը պետք է օրինակ ծառայի աշխատակիցների համար»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: